Ընտանիքի 6 անդամները տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում մեկ տարեկան փոքրիկը
Ապրիլի 4-ին, ժամը 6.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 59-ամյա Շողիկ Ա.-ին, 30-ամյա Վլադիմիր Ա.-ին, 11-ամյա Դավիթ Ա.-ին, 12-ամյա Լեւոն Ա.-ին, 1-ամյա Տիգրան Ա.-ին եւ 37-ամյա Վիկտորիա Գ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 5.30-ին, բնակարանում ջեռուցման կաթսայի խողովակից արտանետած շմոլ գազի հետեւանքով:
Կատարվում է քննություն: