Ընթանում է նախաքննություն`միջադեպի մասնակից անձանց վերաբերյալ.Սոնա Տռուզյան
Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ Տիգրան Խաչատրյանը դեռ ցուցմունք չի տվել: Այս մասին, Fnews.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Հարցին մինչ այս պահը նախաքննությամբ պարզվ՞ել է Տիգրան Խաչատրյանի մասնակցությունը միջադեպին ՔԿ մամուլի խոսնակ այսպես պատասխանեց."Ընթանում է նախաքննություն միջադեպի մասնակից անձանց վերաբերյալ":
Նշենք, որ առավոտյան Գորիսում հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման ենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել:
Ն. Ադամյան