Ընտրական բարտեր. ի՞նչն է ստիպել Մարտուն Գրիգորյանին զիջման գնալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի ընտրություններում օրումեջ իրավիճակ է փոխվում՝ եթե մինչ վերջերս ենթադրվում էր, որ Գյումրիի քաղաքապետացուներից Մարտուն Գրիգորյանն առաջադրվելու է ԲՀԿ-ի ցուցակով եւ լինելու է Սամվել Բալասանյանի գլխավոր մրցակիցներից մեկը, ապա երեկ տեղեկացանք, որ նա, ըստ ամենայնի, չի առաջադրվի եւ կաջակցի Հանրապետականին, որի ցուցակը, ըստ վերջին զարգացումների, գլխավորելու է հենց Բալասանյանը:
Ի՞նչն է ստիպել Մարտուն Գրիգորյանին նման զիջման գնալու. տեւական բանակցություններից հետո, ըստ մեր տեղեկությունների, նա կարողացել է համոզել ՀՀԿ-ին, որ ինքն իր «բավականին լուրջ ձայներով» կսատարի Բալասանյանին՝ մի պայմանով, որ Գյումրու ավագանու ցուցակում լինեն իր թիմակիցներից 2-3 հոգի, իսկ ինքը 2017-ի խորհրդարանական ընտրություններին առաջադրվի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով` Գյումրուց, եւ իշխանության լիարժեք «պադդերժկան» ունենա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նա Գյումրիի քաղաքապետի ընտրություններում կառաջադրի Գյումրու ԲՀԿ կառույցի ղեկավար, Եվրոպայի չեմպիոն Արմեն Բադեյանի թեկնածությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
