Ընտրությունների համար ԿԸՀ-ին հատկացվեց 84.8 մլն, իսկ 5.8 մլն դրամ՝ ոտիկանությանը
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստի ընթացքում ՝ ղեկավարվելով « ՀՀ-ի բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կառավարությունը որոշեց.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Արագածոտնի մարզի Ալագյազ, Հարթավան գյուղական համայնքների ղեկավարների, Նոր Արթիկ, Սորիկ գյուղական համայնքների ավագանիների անդամների, Արարատի մարզի Արտաշատ քաղաքային, Մրգանուշ գյուղական համայնքների ղեկավարների, Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքի ղեկավարի, Գեղարքունիքի մարզի Ակունք, Ազատ, Աղբերք, Ներքի Շորժա, Գեղհովիտ, Ծովասար գյուղական համայնքների ղեկավարների, Լոռու մարզի Ղուրսալ, Ուռուտ գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Ալավերդի քաղաքային համայնքի ղեկավարի, Խնկոյան գյուղական համայնքի ավագանու անդամների, Շիրակի մարզի Մուսայելյան, Զարիշատ գյուղական համայնքների ղեկավարների, Կրաշեն, Հայկավան, Մարմաշեն, Փանիկ, Քարաբերդ գյուղական համայնքների ավագանիների անդամների, Սյունիքի մարզի Աղվանի, Ուժանիս գյուղական համայնքների ղեկավարների, Նորավան գյուղական համայնքի ավագանու անդամների, Տավուշի մարզի Վարագավան գյուղական համայնքի ղեկավարի, Պառավաքար գյուղական համայնքի ավագանու անդամների 2015 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել.
1)Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝
84,830.0 հազ.դրամ:
2)Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ 5,867.4 հազ. դրամ:
Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
