Ընտրություններով պայմանավորված՝ դատարաններում եւ դատական դեպարտամենտում հերթապահություն է սահմանվել
Դատարաններում հերթապահություն է սահմանվել: Այս մասին տեղեկացնում է Դատական դեպարտամենտի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
«Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին եւ 23-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում եւ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն»,- նշվում է տարածված հաղորդագրությունում: