«Յոնջլախցի Նորո»-ն կալանավորվեց
29-ամյա Վահե Գևորգյանի սպանության մեղադրանքով «Յոնջլախցի Նորո»-ն կալանավորվեց:
Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և Նորայր Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ Վահե Գևորգյանի սպանությունն իր վրա էր վերցրել մեկ այլ անձ, սակայն Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում կատարաված քննությամբ քննիչին հաջողվել է պարզել, որ սպանությունը կատարած անձը հենց «Յոնջլախցի Նորո»-ն է:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2016թ. սեպտեմբերի 2-ին կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1987թ. ծնված Վահե Գևորգյանը, ով գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Վահե Գևորգյանը ճանաչվել է տուժող:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ն.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Վահե Գևորգյանի սպանության և ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար:
