Ըստ շրջանառվող լուրերի` երեխաներին փողոցում առաջարկում են թմրամիջոցներ պարունակող կոնֆետներ
Երևանի նախկին ավագանու ԵԾ խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի ծնողներ,
Ըստ շրջանառվող լուրերի երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և առաջարկում են բալի, ելակի համով կոնֆետներ, որոնք պարունակում են տարբեր թմրամիջոցներ։
Ամենևին չցանկանալով խուճապ ստեղծել` խնդրում եմ բոլորիդ խոսել Ձեր երեխաների հետ, տանել բացատրական աշխատանք և լինել առավելագույնս ուշադիր մեր ապագա սերնդի նկատմամբ` անկախ նրանից` Ձեր երեխան է, թե ուրիշի»։