1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Յուլյա Ֆինկ. «Երեխա չունենալու դեպքում շատերը բաժանվում են, բայց մենք թև ու թիկունք ենք եղել իրար»

«Բարի լույս, հայեր» նախագծի հաղորդավար Արտյոմ Կարապետյանն ու «Աբելի քույրը» հեռուստասերիալի դերասանուհի Յուլյա Ֆինկն արդեն 8 տարի է՝ միասին են, 7 տարի՝ ամուսնացած։ Համատեղ կյանքի ընթաքում զույգը ոչ միայն ավելի սիրով ու ներդաշնակ է դարձել, այլև մի շարք բարդություններ հաղթահարել, որոնց մասին Յուլյան, անկեղծորեն պատմել է BlogNews-ին։

   

-Յուլյա, ասում են՝ մի տանիքի տակ 2 հայտնի մարդու համար բավականին դժվար է։

-Ե՛վ դժվար է, և՛ հեշտ։ Մենք նույն ոլորտից ենք (թեև տարբեր ճյուղերում), երկուսս էլ հեռուստատեսությունում ենք աշխատում և ավելի հեշտ ենք հասկանում իրար։ Բարդություններն ավելի մասնագիտական են՝ արվեստի, արտաքինի հետ կապված։ Հնարավոր է՝ ես ինչ-որ ստեղծագործական նկատողություն անեմ Արտյոմին, ասեմ՝ այստեղ արագ խոսեցիր, անտարբեր վերաբերվեցիր, կամ մի այլ բան, ինքն ինձ դիտողություն անի, ասի՝ համաձայն չեմ, որ այս տեսարանն այսպես խաղացիր։ Այդպես ավելի հետաքրքիր է։

-Ընդունո՞ւմ եք միմյանց դիտողությունները։

-Հա։ Կոնկրետ ես ընդունում ու հետևում եմ, որովհետև Արտյոմը բավականին ադեկվատ և լավ խորհորդներ է տալիս։ Նա շատ սուր աչք ունի։ Իրենից շատ բան եմ սովորել նաև հայերենի, խոսելու առումով։

-Երկուսդ էլ աշխատում եք մի ոլորտում, որտեղ ձեզ շրջապատում են ավելի ազատ մարդիկ, հաճախ հակառակ սեռի ուշադրության կենտրոնում եք լինում։ Խանդո՞տ եք միմյանց հանդեպ։

- Այսքան ժամանակ նման բան չեմ նկատել Արտյոմի կողմից։ Այդպիսի դերեր էլ չեմ ունեցել, որ  խանդ առաջացնի։ Ինչ վերաբերում է ինձ՝ կարող եմ խանդոտ լինել, սակայն դրա համար պետք է առիթ լինի։ Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ այնպիսի շրջապատ ունենք ու այնպիսի ոլորտում ենք աշխատում, որ անհնար է ես տղամարդկանց հետ չշփվեմ, նա՝ կանանց, առավել ևս, ինքը  միշտ շրջապատված է բավականին գեղեցիկ ու հաջողակ կանանցով։ Մենք հասկացել ենք, որ եթե խանդենք, դա կփչացնի մեր հարաբերությունները։ Ես միշտ Արտյոմին ասում եմ, որ հավատում եմ իրեն, նույն կերպ էլ՝ ինքը։ Մոտ 8 տարի է՝ միասին ենք և նմանատիպ խնդիրներ չեն առաջացել. մեր հարաբերությունները փոխվստահության և հարգանքի վրա են հիմնված։

-Յուլյա, երկարատև հարաբերությունների ժամանակ սկսում եք շատ լավ հասկանալ միմյանց, միևնույն ժամանակ, հարաբերություններում գալիս է մի փուլ, երբ միապաղաղության վտանգ կա, ինչը բերում է խնդիրների։ Նման փուլեր ունեցե՞լ եք։

-Մեր հարաբերությունները չեն ծերանում։ Թու, թու, թու առայժմ «конфетно-букетный» շրջանը մեր կյանքում շարունակվում է։ Չգիտեմ՝ միգուցե դեռ երեխա չունենք, դա է մեզ միացնում, հնարավոր է՝ երեխա ունենայինք, ամեն ինչ այլ լիներ, բայց հիմա ավելի «երիտասարդ կյանք» ենք վարում։ Երևի մեր աշխատանքն էլ է նպաստում դրան, անընդհատ ակտիվ վիճակում ենք։ Բոլոր նորմալ մարդկանց նման, մենք և՛ վիճում ենք, և՛ նեղանում, և՛ սթրեսներ ունենում, սակայն  մեր հարաբերություններն ամուր են, որովհետև առաջին հերթին ընկերներ ենք, չկա այնպիսի թեմա, որի մասին չխոսենք իրար հետ։ Ես էլ ընկերներ ունեմ, նա էլ, բայց մենք բոլոր թեմաներով իրար հետ ենք խոսում, մեր միջև չկան բարիերներ, գաղտնիքներ։ Երևի դրա շնորհիվ էլ է, որ մեր հարաբերություններն ավելի ազատ ու անկեղծ են։

-Դուք արդեն սովորել եք, որ ընտանիքում երեխա չկա, կարողանում եք ձեր ժամանցն ակտիվ կազմակերպել, սակայն յուրաքանչյուր ընտանիք զգում է երեխայի կարիք։

-Մենք էլ ենք զգում ու շատ ենք սպասում իրեն։ Հուսով ենք՝ շուտով կգա։ Երկուսս էլ շատ ենք սիրում երեխաների, կարծում եմ՝ երեխան շատ չի փոխի մեր օրակարգը, որովհետև մենք պրոբլեմատիկ ծնողներ չենք լինի, առհասարակ, պրոբլեմատիկ չենք. մեր նույն առօրյան կկազմակերպենք նաև երեխայի հետ, նա կդառնա մեր երրորդ ընկերը։

-Երբեմն զույգերը, որոնք երկար ժամանակ միասին են, սակայն երեխա չեն ունենում, ներքին խնդիրներ են ունենում։

-Ճիշտ եք, շատ դեպքերում նույնիսկ բաժանվում են, բայց մենք ավելի շատ իրար թև ու թիկունք ենք եղել։ Ես շատ շնորհակալ եմ իմ ամուսնուն։ Իհարկե, եղել են շրջաններ, որոնք դժվար եմ տարել, սակայն ամուսինս առաջնահերթ սատարել է ինձ ու ասել, որ դրա համար չի ամուսնացել ինձ հետ, իր նպատակը միայն դա չի եղել։

-Ինչպես հասկացա, ժամանցը միշտ միասին եք կազմակերպում։ Ինչպե՞ս եք սիրում անցկացնել ժամանակը, ինչո՞վ եք զբաղվում։

- Այո, մեր ընկերներն էլ արդեն ընդհանուր են։ Ընկերական հանդիպումներն էլ արդեն ընտանեկան են դառնում։ Ես սիրում եմ տանը լինել, համեղ բաներ պատրաստել, ֆիլմ դիտել, Արտյոմն ավելի շատ սիրում է դրսում լինել, ավելի շփվող է, բացի այդ, շատ է սիրում լուսանկարել, նոր հետաքրքրություններ գտնել։ Փորձում եմ հասցնել իր հետ։ Շատ ենք սիրում նաև ճանապարհորդել, սակայն միշտ ակտիվ հանգիստ է դառնում։ Նույնսիկ եթե ծովային երկիր ենք գնում, ես ուզում եմ պասիվ հանգստանալ, Արտյոմի հետ չի ստացվում, մենք միշտ շատ ենք պտտվում ու հոգնած վերադառնում տուն։

Ես սիրում եմ աքսեսուարներ պատրաստել, Արտյոմն էլ է վարակվել, անընդհատ դրանով ենք զբաղված, փնտրտուքների մեջ ենք, տարբեր նյութեր ենք գտնում, որոշում՝ ինչպես պատրաստել։ Նաև երկուսս էլ սիրում ենք շոփինգ։ Այս առումով բախտս բերել է, ամուսինս երբեք չի շտապեցնում ինձ, մեկ-մեկ նույնիսկ ես եմ իրեն շտապեցնում։)

-Կամա թե ակամա, հայտնի մարդիկ սովորում են անընդհատ ուշադրության կենտրոնում լինել, սակայն ոչ միշտ է դա հաճելի, ձեզ խանգարո՞ւմ է։

-Ես չեմ սիրում ուշադրության կենտրոնում շատ լինել, նույնիսկ խուսափում եմ, որովհետև ամաչում եմ ու հոգնում։ Արտյոմն ավելի հանգիստ է վերաբերվում այդ ամենին, ավելի շատ է սիրում ուշադրություն։ Ավելի շատ նա կարող է ինձ համար նեղվել, քանի որ երբեմն մարդիկ շատ տնտղող ու անտակտ են նայում։

մանրամասները՝blognews.am-ում: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan