ՅՈՒՆԵՍԿՕ-ում Բաքվին կամ ռուսներն են խաբել,կամ՝ թուրքերը
Հոկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը,որի արդյունքում 7 թեկնածուներից առավելագույն ձայները ստացել են Քաթարի,Ֆրանսիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները...
Թեկնածուների թվում էր նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլօղլուն....Ադրբեջանում մեծ հույսեր ունեին վանդալիստ ծերունու վերաբերյալ,ով զբաղեցնելով Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնը ժամանակին ոչնչացրեց Ջուղայի խաչքարերը...Հիմա էլ սույն բարբարոսին Բաքուն ցանկանում էր դարձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն...Սակայն,առաջին փուլի արդյունքներից կարելի է ենթադրել,որ Բաքվի նավթախավիարային դիվանագիտությունը ֆիասկո է գրանցել...Բաքվի թեկնածուին ձայն է տվել ընդամենը 2 երկիր...
Բաքվում,բացի իրենց ձայնից, 100% համոզված էին,որ Փոլադ Բյուլ-բյուլօղլուին ձայն կտան նաև Անկարան և Մոսկվան... Հիշեցնեմ,որ հոկտեմբերի 4-ին ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել էր,որ Ռուսաստանը կպաշտպանի Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլ-բյուլ օղլիի թեկնածությունը՝որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն...
Քվեարկության արդյունքներից կարելի է ասել,որ Ադրբեջանի "ծնողներից" կամ Ռուսաստանն է խաբել Ալիևին,կամ էլ Իլհամ բաբային "դավաճանել" է Թուրքիան...
Չեմ զարմանա,եթե պարզվի,որ "դավաճանը" Էրդողանը լինի...Վերջին շրջանում Թուրքիայի բռնապետը տարված է Քաթարով...Ալ-Թանիների հեքիաթային հարստությունը հանգիստ չի տալիս Էրդողանին...
Հ.Գ.Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն բարձրաձայնում Բյուլ-բյուլօղլուի ստացած 2 ձայնի մասին տեղեկությունը...Երևի ամաչում են կամ նրանքել են փնտրում "դավաճանին"...