«Յուքոմը» գնեց «Օրանժ Արմենիայի» բջջային ցանցը. Armtimes.com
Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն վաղը պաշտոնապես կհայտարարվի «Յուքոմ» ընկերության կողմից «Օրանժ Արմենիայի» բջջային ցանցը գնելու մասին: Վերջնական համաձայնությունը այս երկու ընկերությունների մեջ արդեն կայացվել է եւ ստորագրվել են համապատասխան փաստաթղթերը:
«Յուքոմը» տեւական ժամանակ բանակցում էր «Օրանժ Արմենիայի» հետ այս գործարքի շուրջ, սակայն կողմերի ներկայացրած պայմանները իրարամերժ էին: Թե կողմերից որ մեկն է գնացել զիջման առայժմ անհայտ է: Հայտնի չէ նաեւ գործարքի գինը: «Օրանժ Արմենիայի» գործունեությունը Հայաստանում այնքան էլ հաջող չստացվեց: «Օրանժ Արմենիան» այդպես էլ չկարողացավ այս տարիների ընթացքում շահութաբերություն ապահովել եւ աշխատում էր վնասով: Չնայած այս ոլորտում շահութաբերության հասնելու համար ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ:
Մանրամասն` armtimes.com
