Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Sportbox.ru կայքում անցկացված հարցման արդյունքում Հայաստանի հավաքականի հարձակվող եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
26-ամյա ֆուտբոլիստն ամենաշատ ձայներն է հավաքել հարձակվողների շրջանում՝ 4.931 ձայն: Հիշեցնենք, որ 14-րդ տուրում «Սպարտակը» 2:0 հաշվով հաղթել էր «Ռոստովին», իսկ Մովսիսյանն անվրեպ իրացրել էր 11 մետրանոց հարվածը: