Այս րոպեներին ընթանում է Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի «Վոլգա»-«Սպարտակ» հանդիպումը: Առաջին խաղակեսի ավարտից առաջ մոսկվացիները հաղթում են 1:0 հաշվով: Խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով 32-րդ րոպեին գլխի հարվածով եզրափակեց Դմիտրի Կոմբարովի փոխանցումը: