Յուրա Մովսիսյանը ճանաչվել է ամենարժեքավոր ֆուտբոլիստ
«Чемпионат»-ի կողմից անցկացրած քվեարկության արդյունքներով Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի ամենարժեքավոր ֆուտբոլիստ է ճանաչվել Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Երկրորդ տեղում է «Սպարտակի» դարպասապահ Արտյոմ Ռեբրովը, իսկ երրորդում՝ ԲԿՄԱ-ի հարձակվող Սեյդու Դումբիան։ Քվեարկությունն անցկացվել է մարզական լրագրողների, փորձագետների, լիգայի ներկայացուցիչների եւ ընթերցողների շրջանում։ 26-ամյա հարձակվողը ստացել է 12 միավոր։