Յուրա Մովսիսյանը հաղթանակը նվիրել է Գյումրիի երկրաշարժի զոհերի հիշատակին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» 2:0 հաշվով հաղթեց «Ուրալին»:
Armsport.am-ը հիշեցնում է, որ մոսկովյան թիմի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն իր թիմի մեկնարկային կազմում էր եւ խաղաց 55 րոպե:
Հանդիպումից հետո Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեւյալը. «Այսօրվա հաղթանակը նվիրում եմ 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին. միշտ մեր սրտերում»: