Յուրա Մովսիսյանը կրկին մարզվել է անհատական ծրագրով
Այսօր կայացել է Մոսկվայի «Սպարտակ»-ի հերթական 3 ժամյա մարզումները: Այսօր նույնպես Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մարզվել է անհատական ծրագրով: Հիշեցնենք, որ Յուրան ծնկի վնասվածք էր ստացել «Զենիթ»-ի դեմ խաղում (4:2): Հարձակվողի մասնակցությունը ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայանալիք խաղը հարցականի տակ է: