Յուրա Մովսիսյանը մարզվել է անհատական ծրագրով
Մոսկվայի «Սպարտակն» այսօր` նոյեմբերի 14-ի առավոտյան մարզում է անցկացրել, որը տեւել է մոտ մեկ եւ կես ժամ: Թիմի լավագույն ռմբարկու Յուրա Մովսիսյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվել էր Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի` «Զենիթի» հետ խաղում, մարզվել է անհատական ծրագրով: Մովսիսյանը խաղադաշտ դուրս չի եկել, աշխատել է մարզադահլիճում, ինչից հետո պարապել է՝ ֆիզոթերապեվտների ցուցումներով: