Յուրաքանչյուր ընտանիքում կա առնվազն 1 բռնության ենթարկվող երեխա. Ն. Դուրյան
«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն իր ելույթում ներկայացրեց վիճակագրական մի շարք տվյալներ:
Ինչպես տեղեկացրեց՝ 2012 թ-ին գրանցվել է ընտանեկան բռնության 728 դեպք, 2016-ին՝ 756 դեպք:
«Դեռեւս 2012թ. ունեինք 728 ընտանեկան բռնության դեպք, 2016թ.՝ 756 դեպք, որից ամուսնու կողմից՝ 481, կնոջ կողմից՝ 20, ծնողի կողմից երեխային 66 բռնության դեպք: Յուրաքանչյուր ընտանիքում կա առնվազն մեկ երեխա, որը նույնիսկ, եթե չի ենթարկվում ֆիզիկական բռնության, ապա հոգեբանական բռնության՝ անպայման»,- տեղեկացրեց նա:
Նելլի Դուրյանի խոսքով՝ հայ ընտանիքներում բռնության դեպքեր են լինում, ուստի պետք է արվի ամեն ինչ, զոհերին, ինչպես նաև բռնություն կիրառած մարդկանց օգնելու նպատակով։