Յուրաքանչյուրս ապրում ,պայքարում ենք հանուն մեր սիրելիների
Սերը Աստծո կողմից ամենամեծ պարգևն է մարդկությանը: Յուրաքանչյուրս ապրում ,պայքարում ենք հանուն մեր սիրելիների: Սերը զգացմունք է,որն իր ներգործությամբ փոխում է շրջապատում ամեն ինչ: Սիրահարված մարդն աշխարհն ընկալում է յուրովի`գեղեցիկ, պայծառ ,լուսավոր,թանկ ու արժեքավոր: Սիրել նշանակում է ներել, հանդուրժել, գնահատել, հարգել, պահպանել,գթասիրտ լինել: Սերը մի շարք հանգամանքներից բաղկացած փակ շղթա է,որի վերջն անսահման է:
Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սիրո և Երիտասարդության բարեխոս Սուրբ Սարգիսի տոնը: Մենք էլ պահելով դարերից եկած ավանդույթը աղի բլիթ ենք ուտում,որպեսզի մեր երազում տեսնենք մեզ ջուր տվող միակին:
Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և սիրառատ տոնի կապակցությամբ:Ցանկանում եմ սեր,երջանկություն և երազանքների իրականացում: Թող սերը հարատև լինի և բարին տիրի մեր սրտերում:ՇՆՈՐՀԱՎՈՐ
Anahit Shahbazyan-ի ֆեյսբուքյան էջից