Յուրգեն Կլոպ. Ամենայն հավանականությամբ, Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու տարեվերջի երկու խաղերը
Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջել է «Հերտային»։ Բեռլինում կայացած խաղի 34-րդ րոպեին «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել եւ լքել խաղադաշտը։ Նրա փոխարեն խաղին մասնակցել է Յակուբ Բլաշչիկովսկին, ում սխալից հետո սկսվել է մրցակցի հաղթական գրոհը։
«Armsport.am»-ի փոխանցմամբ` «Բորուսիայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ խաղից հետո «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, թե Մխիթարյանը սուր ցավ է զգացել եւ, ամենայն հավանականությամբ, բաց է թողնելու «Վոլֆսբուրգի» (դեկտեմբերի 17) եւ «Վերդերի» (դեկտեմբերի 20) հետ խաղերը։