Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է
Ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ` Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Երևանում այս տարի առաջին անգամ անցկացվելիք վազքի միջազգային կիսամարաթոնին՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին:
Հայտնի մարզիկն ասել էր, որ սա հրաշալի առիթ է լինել Մայր Հայրենիքում, վայելել քաղաքամայր Երևանը և մասնակիցը դառնալ հրաշալի մարզական միջոցառմանը:
Ֆրանսահայ ֆուտբոլիստը նշել է, որ Երեւանում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հրավերով: Ջորկայեֆը ասել է, որ Հայաստանում առաջին բանը, որ պիտի անի, խորոված ուտելն է: