«Յուվենթուսը»՝ Իտալիայի գավաթի եզրափակչում
«Յուվենթուսը» Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում՝ «Ֆիորենտինայի» հետ պատասխան խաղում մրցակցի հարկի տակ ջախջախիչ՝ 3:0 հաշվով հաղթանակ տոնեց ու նվաճեց եզրափակչի ուղեգիր: Հիշեցնենք, որ առաջին խաղում թուրինցիները 2:1 հաշվով պարտվել էին «Ֆիորենտինային»:
Եզրափակչում «Յուվենթուսը» կմրցի «Նապոլի»-«Լացիո» զույգի հաղթողի հետ: Եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 7-ին՝ Հռոմում:
«Ֆիորենտինա» - «Յուվենտթւս»՝ 0:3
Գոլերը`Մատրի (21), Պերեյրա (44), Բոնուչչի (55)
Հեռացում` Մորատա (87)