«Զանգեզուրի միջանցքի» իրականացումը պետք է ավարտին հասցվի, Իրանից դրական ազդակներ կան. Էրդողան
«Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների հետ ցամաքային և երկաթուղային ուղիղ կապերի հաստատումը ավելի կամրապնդի մեր հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով մենք բոլոր ջանքերը կգործադրենք այս «Զանգեզուրի միջանցք» հնարավորինս արագ բացելու համար»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Րեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևանից վերադարձի ճանապարհին,-գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի իրականացումը ռազմավարական բնույթ է կրում և պետք է ավարտին հասցվի։ Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենաներն ու գնացքները անմիջապես կհասնեն Կարս։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունն էլ ավելի կամրապնդվի։ Ուրախալի է, որ այս առումով դրական ազդակներ են գալիս նաև Իրանից»,- հայտարարել է Էրդողանը։