Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար․ Աբդուլքադիր Ուրալօղլու
«Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար»։ Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նախարարի խոսքով, «Զարգացման ճանապարհի» նախագծերը, որոնք կառուցվելու են Իրաքի հետ համատեղ, նաև Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի համար և՛ ֆինանսական, և՛ ռազմավարական նշանակություն ունեն։