«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործը Կապանից տեղափոխվել է ՀԿԳ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Կապանի քննչական վարչությունից գործը տեղափոխվել է Երևանի քաղաքի քննչական վարչություն և քննության հետագա ընթացքը հանձնարարվել է հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչությանը: Ըստ լրատվամիջոցի՝ կալանավորված անձանց օրեր առաջ տեղափոխել են Երևան՝ հարցաքննելու նպատակով:
«Մեզ հաջողվեց պարզել, որ կոմբինատի կալանավորված աշխատակիցներից Կարեն Ենդիգարյանը չի ընդունում իր մեղքը, իսկ մյուս կալանավորված աշխատակիցը ընդունել է: Տեսնենք, թե ինչ անուններ ու նոր երևույթներ ի հայտ կգան այս նախաքննության ընթացքում: Ի վերջո, տեղի է ունեցել աննախադեպ մասշտաբի գողություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից, սակայն միայն 3 մլն-ի չափով է գործը իրավապահների մոտ հասել: Հիշեցնենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր, որ այժմ Ախթալայի պղնձամոլիբդենային կոմբինատի փաստացի տնօրենն է դարձել»,- գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
