«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կարող է 1,2 միլիարդ դոլարի շահույթ բերի»
Երեւանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կառուցման համար 400 միլիոն դոլար է անհրաժեշտ: Այս մասին այսօր «Ֆորում» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենական ապրանք արտադրողների» նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ առաջարկում է եվրոբրենդից ստացված գումարի մի մասը տրամադրել այս նախագծին եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վերակառուցմանը, ձուլարանի, քիմիամետալուրգիական կոմբինատի կառուցմանը: Ըստ Վազգեն Սաֆարյանի՝ նախագծի ընդհանուր արժեքը 1,5 միլիարդ դոլար է: «Եթե այդ կոմբինատը կառուցվի, դա պոչամբարներում կուտակված արդյունաբերական պոչանքները վերամշակելու հնարավորություն կտա, տարեկան 1,2 միլիարդ դոլարի մաքուր շահույթ կբերի, 15 հազար աշխատատեղ կլինի, տարեկան կմշակվի 82 տոննա հանքանյութ», - ասաց նա: Մանրամասներն ավելի ուշ:
Լուսանկարը՝ Aravot.am-ի
