«Զապը» չի՞ արտահանձնվի.
«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի՝ Չեխիայի Հանրապետությանը արտահանձնելու մասին:
Սողոյանի պաշտպան Վահագն Մարտիրոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ Սողոյանի կալանավորման մասին որոշումը բողոքարկել է Վերքննիչ դատարան:
Լրատվամիջոցը զրուցել է պաշտպանի հետ, որի ժամանակ Վ.Մարտիրոսյանն ասել է, որ Ա.Սողոյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Պաշտպանը նաև ասել է, որ Ա.Սողոյանը Չեխիայում նույնպես պաշտպան ունի, ով բողոքարկել է Պրահայի մունիցիպալ դատարանի դատավճիռը:
Միաժամանակ պաշտպանը նաև նշել է, որ Վերաքննիչ դատարանի և Չեխիայում բողոքարկված դատավճռի մասին որոշումից հետո միայն կարող է խոսել գործից: «Օրենքով գող» Զապը հստակ ցուցում է տվել ԶԼՄ-ներին հարցազրույցներ չտալ:
Արդարադատության նախարարությունից էլ թերթին տեղեկացրել են, որ Ա.Սողոյանի վերաբերյալ դատախազությունից ուղարկված փաստաթղթերի փաթեթը իրենք դեռ չեն ստացել:
Ինչպես «Հայկական Ժամանակ»-ն է գրում, դեռևս հայտնի չէ, թե արդյոք Չեխական կողմը դիմե՞լ է Հայաստանին՝ Անդրանիկ Սողոյանին արտահանձնելու հարցով:
Միաժամանակ արտահանձնման թեմայի շուրջ լրատվամիջոցը զրուցել է նաև փաստաբան Լուսինե Սահակյանի հետ, ով իր խոսքում ասել է, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ արգելվում է ՀՀ քաղաքացիներին արտահանձնել այլ երկիր:
Իսկ հարցին, թե եթե չեխական կողմը այնուամենայնիվ հիմնավոր միջնորդություն ներկայացնի՝ Սողոյանին արտահանձնելու վերաբերյալ, այդ դեպքում ի՞նչ որոշում պետք է կայացնել, փաստաբանը պատասխանել է, որ ոչ մի դեպքում արտահանձնման իրավունք չկա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» օրաթերթի` 06.11.2014թ. համարում:
