«Զարգացման հայկական գործակալությունը» կլուծարվի
Ժողովուրդ թերթը գրում է. «ՀՀ Կառավարությունը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է միավորել «Արդյունաբերության զարգացման» և «Հայաստանի ազգային մրցունակության» հիմնադրամները՝ միաձուլման եղանակով իսկ «Զարգացման հայկական գործակալությունը» կլուծարվի: Այս կառույցները ստեղծվել են մոտ 6 տարի առաջ և հիմնականում զբաղվում էին ինչ-որ գրանտային միջոցներ ծախսելով: Առավել ընդունված է այդ կառույցները համարել գրասենյակներ, որոնց նպատակը իշխանական ջահելներին գործով ապահովելն էր:
Բայց այժմ էլ նոր գումար «կպցնելու» հեռանկար է ստեղծվել, և իշխանությունները չեն ցանկանում այն բաց թողնել: Բանն այն է, որ նշված հիմնադրամները միաձուլելու և «Հայաստանի զարգացման հիմնադրամ» ստեղծելու մասին որոշմանը կից հիմնավորումներից տեղեկանում ենք, որ նման հիմնադրամ ստեղծելու պահանջը դրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից՝ հերթական վարկը տրամադրելու համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
