Զարհուրելի սպանություն. 20-ամյա զինծառայողն անասնագոմում կացնի մի քանի հարվածով սպանել է տղամարդուն
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկաններն ու քննիչները և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտել են մայիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան 11 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից կիսակառույց շինությունում 60-ամյա Գևորգ Մաթոսյանի առանձնակի դաժան սպանությունը։ Նրա դին նեխած և գլխի շրջնում ջնջխված վիճակում հայտնաբերվել էր նույն օրը։ Ոստիկանները, քննիչներն ու ռազմական ոստիկանության ծառայողները նշած զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Անդրեյ Խալիլյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ժամկետային զինծառայող է եղել, ծառայության է գտնվել Արցախի Հանրապետության զորամասերից մեկում, սպանությունը կատարելու օրը նա օրինական կարճաժամկետ արձակուրդի է եղել ու սպանությունը կատարել է ապրիլ ամսին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այդ օրը նաև նռնակ է նետել նույն հասցեի բնակչի վրա, որի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել օրեր անց, քանի որ վիրավորում ստացած քաղաքացին կատարվածի մասին չէր տեղեկացրել իրավապահներին: Քննիչի որոշմամբ կասկածյալ Ա. Խալիլյանը ձերբակալվել է։ Նա հայտնել է, որ սպանությունը կատարել է այդ օրը, երբ նռնակ է նետել խորթ հոր ուղղությամբ և իր զոհին անասնագոմում սպանել է կացնի մի քանի հարվածով։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան փողոցի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի գլուխն ամբողջովին ջնջխված էր՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներով: