Այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահը հայտարարեց, թե միանում ենք Մաքսային միությանը, ու ողջ հայ ժողովուրդը զարմացավ, որոշ վերլուծաբաններ եւ քաղաքական գործիչներ չեն դադարում զարմանալ համահայկական զարմանքի վրա... Ու բոլորն էլ վկայակոչում են ռուսաստանյան հեռուստալրատվամիջոցներից մեկին ամիսներ առաջ նախագահի տված հարցազրույցը... Այսինքն անհեթեթության գագաթնակետը՝ Հայաստանի ճակատագրի մասին ես պիտի իմանամ ռուսաստանյան լրատվամիջոցներին իմ նախագահի տված հարցազրույցից: Բայց ախր բացի ՙԿուլտուրայից՚ ուրիշ բան չեմ նայում... Ու դեռ չենք էլ միացել այդ Մաքսային միությանը.... Միացրեք իմ անտենան Ղազախստանի հանրայինին՝ սրանից հետո երեւի այնտեղից պիտի իմանանք, թե մեզ ինչ է սպասում...
Արմեն Դուլյանի ֆեսբուքյան էջից: