Զարուհի Փոստանջյանն այսօր ավելի թուրք էր, քան ցանկացած թուրք
Զարուհի Փոստանջյանն այսօր ավելի թուրք էր, քան ցանկացած թուրք, ավելի ադրբեջանցի, քան ցանկացած ադրբեջանցի։ Զարուհի Փոստանջյանն անցել է բարոյականության բոլոր սահմանները։ Քաղաքականությունը անձնական կյանք չէ, որ բարոյականության սահմանները անցնես այնքան, որքան սիրտդ է ուզում։ Զարուհի Փոստանջյանի հերթական զառանցանքը Եվրախորհրդում իր մեջ, բացի դավաճանությունից, սեփական երկիրը փնովելուց, պիտակավորելուց, ոչինչ չէր պարունակում։ Սրա նմաններն են մեր երկրի պրոբլեմները, ովքեր սեփական ճղճիմ PR-ի համար խաղում են երկրի հեղինակության և շահերի հետ։ Ամոթ է։ Հիմա պարզ է, թե ժամանակին ինչպես է Զարուհուն հաջողվել ստորագրություններ կորզել ադրբեջանական և թուրքական պատվիրակություններից։
Կարեն Ավագյանի ֆեսբուքյան էջից:
