Զարուհի Փոստանջյան. Ծառուկյանի նախաձեռնությունները բացարձակապես ինձ չեն հետաքրքրում
«Ժամանակ»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
-Տիկին Փոստանջյան, կայացավ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը: Նա արտահերթ ընտրությունների մասին խոսեց: Այս խորհրդաժողովից ի՞նչ հասկացաք՝ ո՞րն է նպատակը, կարո՞ղ է արդյոք այն շատ արագ փոփոխությունների տանող ճանապարհ լինել:
-Պետք է շատ կարճ պատասխանեմ, որովհետև բացարձակապես չեմ հետաքրքրվում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնություններով: Դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում և չեմ էլ կարծում, որ քաղաքական դաշտում որևէ նշանակություն ունի նման նախաձեռնությունը:
-Ի՞նչն է պատճառը, որ լուրջ չեք վերաբերվում այս նախաձեռնությանը: Հնարավո՞ր է՝ պատճառներից մեկը այն է, որ խորհրդարանական ուժերը չաջակցեցին Ձեր պահանջներին, որոնք դուք առաջ էիք քաշել նախորդ ԱԺ-ում:
-Եթե մարդն իրապես դժգոհ է այս իրավիճակից, նա պետք է իր գործողություններով ապացուցի, իսկ ձեր նշած անձն այդ ուղղությամբ ոչ ի գործողություն չի իրականացրել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
