«Զարուհի Փոստանջյանին պետք է տանեն փորձաքննության».Առաքել Մովսիսյան՝Շմայս.VIDEO
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ նույն ինքը Շմայսը, ում համար հենց այս անունը առավել պարտավորեցնող է, Fnews.am-ի հետ զրույցում ամփոփելով անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները, նախ խոսեց հետեւյալի մասին.
-Առաջին հերթին ես ցավակցում եմ մեր հայրենիքի համար սահմանին զոհված զինվորների ծնողներին ու հարազատներին: Հրադադարի խախտումները բազմիցս եղել են: Բայց մեր բախտն այնքանով է բերել, որ մեր բանակն իրավիճակին տիրապետում է, և կարողանում է յուրաքանչյուր իրավիճակում իրեն ճիշտ դրսևորել: Կյանքը ցույց է տվել, որ բոլոր տղաները պատրաստ են կռվելու, մենք անելու ենք ամեն ինչ, որ մեր երեխաները խաղաղ ապրեն: Մենք մինչ օրս մեր ժողովրդի կողքին ենք, ու միշտ կանգնելու մեր ժողովրդի, մեր սահմանը պահող հայ զինվորի ու բոլորի թիկունքին:
Ինչ վերաբերում է անցնող տարվա բացթողումներին, ու հատկապես ներքաղական դաշտում առկա վայրիվերումներին, այս համատեքստում Առաքել Մովսիսյանը նախ եւ առաջ իր զայրույթը հայտնեց պատգամավոր Զարուհի Փստանջյանի տարվերջյան ագրեսիվ ու անլուրջ գործունեության հետ կապված՝համարելով որ նրա ասածները այլեւս պետք չէ լուրջ ընդունել, եւ որ նրան պետք է տանեն ստուգման ենթարկեն:
Առավել մանրամասն՝ առաջարկվող տեսանյութերում: