Զարուհի Փոստանջյանը Պետրոս Ղազարյանին «պուտանկա» է անվանել
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս քարոզարշավի շրջանակներում Երևանում շրջող «Երկիր ծիրանի» կուսակցության քարոզչական խմբի դիմաց է դուրս եկել «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ով փորձել է մոտենալ Զարուհի Փոստանջյանին և անգամ ձեռքով բարևել։
«Ուրվագիծ» հաղորդաշարից չթոթափած զայրույթը Փոստանջյանը թափել է Ղազարյանի գլխին՝ ոչ միայն բարևը չի ընդունել, այլև իր խմբի ներկայությամբ նրան «պուտանկա» է անվանել և առաջարկել է «մաքրել տարածքը»։
Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ հաղորդավարը խախտել էր նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, թեև խոստացել էր, որ զրույցը չի ընթանալու «Ելքի» մասին, բայց հարցերը տարել էր այդ ուղղությամբ, ապա, երբ Փոստանջյանը հիշեցրել էր պայմանավորվածությունն ու փորձել հեռանալ տաղավարից, խնդրել էր մնալ ու շարունակել զրույցը։ Իսկ վերջում եթեր էր հեռարձակել նաև այդ հատվածները»։