«Զատկից հետո կարմիր հավկիթ, եղած-չեղած մի հաշիվ է». Լ. Եղիազարյան
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆիրդուս Զաքարյանը դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից և այսօր մեղադրում է նրանց: Յա, իրո՞ք:
2003-ին, երբ ընդդիմադիր լինելու համար ինձ հեռացրին դպրոցի տնօրենի պաշտոնից, Ֆիրդուսը Երևանի քաղաքապետի տեղակալն էր:
Քաղաքապետարանում հանդիպեցի նրան՝ բացատրություն ստանալու համար: Նա արդարացրեց օրենքի կոպիտ խախտումներով քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հրամանը: Երբ ես իմ առարկությունները ներկացրեցի, նա սպառնաց ոստիկան կանչելով: Ու ես տասը տարի մնացի առանց աշխատանքի՝ հեռացվածին ո՞վ աշխատաքի կընդուներ:
Էնպես որ, Զատկից հետո կարմիր հավկիթ, եղած-չեղած մի հաշիվ է»: