Զախարովա. Մեզ չեն հետաքրքրում Ստոլտենբերգի հայտարարությունները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարություններն այլեւս չեն հետաքրքրում Մոսկվային: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեզ չեն հետաքրքրում հայտարարությունները, որ անում է Ստոլտենբերգը, ով կա՛մ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար է, կա՛մ բանկիր, ես դեռ չեմ հասկացել: Նրանք մեզ այլևս չեն հետաքրքրում»,- ասաց նա:
«Սա այն մարդը չէ, ում հայտարարությունները Մոսկվայում կդիտարկեն որպես լուրջ փաստարկ։ Սա արդեն կործանված ՆԱՏՕ-ի օդաչու է»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվան կկենտրոնանա լուրջ խոսակցության վրա, եթե արևմտյան գործընկերները պատրաստ լինեն դրան։
