Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «շաբաթվա վերջին պատերազմ սկսվելու» հավանականության մասին։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե Երևանը Բաքվի հետ փոխզիջումների չգնա սահմանամերձ գյուղերի հարցում, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսվել։
Ահա թե ինչի են հասցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր հրահանգողները: Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունը ոչ մի կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Սա Երևանի գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»,-Տելեգրամի իր ալիքում գրել է Զախարովան։