Զախարյանը Հյուսիսային պողոտայի բնակիչներին խաբեց-գցեց փողոց
Մեզ խաբեցին դուրս շպրտեցին, ու դուրս շպրտեցին, հիշում են ընտրությունից ընտրություն. Հյուսիսային պողոտայի բնակիչներ
ՀՀ նախագահ Սարգսյանին հանդիպելու և իրենց խնդիրը ներկայացնելու ակնկալիքով, նախագահի նստավայրի դիմաց հավաքվել էին Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, մահացած ժամկետային զինծառայողների ծնողները և Նաիրիտ գործարանի աշխատողները:
Fnews.am-ի հետ զրույցում Հյուսիսային պողոտայի բնակիչները նկատեցին, որ ավելի քան 10 տարի տարբեր ձևաչափերով հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ: Իսկ անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է հարցին շուտափույթ լուծում տալ: Խնդրով զբաղվող իրավաբանի հետ բնակիչները փորձել են հանդիպել, սակայն նրանց խոսքով` հանդիպումն անընդհատ հետաձգվում է: Այժմ ակցիայի մասնակիցները եկել էին նախագահի նստավայր` նրան հանդիպելու ակնկալիքով: «Նա-խա-գահ, նա-խա-գահ …» վանկարկելով, նրանք կանգնել էին շենքի դիմաց իրենց պաստառներով, որոնց վրա գրված էր «դատարանը կաշառատուն», «Զախարյանը Հյուսիսային պողոտայի բնակիչներին խաբեց-քցեց փողոց»:
«Ընտրությունների ժամանակ 5000 դրամ են բաժանում, ընտրվում ու մոռանում են խոստումների մասին… մեզ խաբեցին դուրս շպրտեցին, բոլորը խաբեբաներ են»,- վրդովված ասաց ցուցարար կանանցից մեկը:
Ինչ ցվերաբերում է նրան, որ ցուցարարների թիվը տարիների ընթացքում նվազել է` վերջիններս բացատրեցին. «Մեզնից մի քանիսը չգիտենք ինչ ճանապարհով լուծել են իրենց խնդիրները, մի քանիսը հույսները կտրել են արդեն ու էլ չեն գալիս, իսկ մի քանիսն էլ արդեն մահացել են…»:
