«Զենք-զինամթերք չեմ տեսել, բայց փայտեր՝ այո». Օսիպյանը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին
«Մարտի 1-ի գործով համակարգում կա՞ն աշխատակիցներ, ովքեր այդ ժամանակ պաշտոններ են զբաղեցրել»,- կառավարության նիստից հետո, դիմելով Վալերի Օսիպյանին, հարցրին լրագրողները: «Այո, կան, բայց դա չի նշանակում բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ առհասարակ ենթակա են պատասխանատվության... Ինչպես հարյուրավոր ոստիկաններ, ես ևս հերթապահության եմ եղել՝ ապահովելու հասարակական կարգը: Ազատության հրապարակում զենք-զինամթերք չեմ տեսել, բայց փայտեր՝ այո: Իսկ փաստաթղթերը կեղծելու հետ կապված՝ չեմ տիրապետում, քննչականը կասի»,- ասաց ՀՀ ոստիկանապետը: Հարցին՝ Ձեզ ի՞նչ հրաման են տվել այդ օրը, պատասխանեց՝ հասարակական կարգի ապահովման:
