«Զենքի մեջ լավ բան չկա, քարի մեջ էլ արյուն կա, քըխ ա».«Առավոտ»
«Առավոտը «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանին հարցրեց՝ եթե ժամանակը հնարավոր լինել հետ տալ, «Սասնա ծռերի» գործողությունները ՊՊԾ գնդում նորից կիրականացնեի՞ք: Նա պատասխանեց. «Կաշխատեինք ավելի կազմակերպված լիներ եւ այնպես անել, որ այդ անցանկալի հետեւանքները չլինեին: Բայց գործողություն կանեինք, իսկ գնդում կանեինք, թե ոչ՝ հիմա չեմ կարող ասել: Եթե հիմա լիներ, ուրիշ կերպ կարող է մտածեինք: Բայց որ կապստամբեինք՝ փաստ է: Դա քաղաքացու պարտավորությունն է: Ով չի ապստամբում՝ ստրկամիտ է»: Նա վստահեցրեց, որ հայ ազգը առանց զենքի չի կարող, նրան զինված դիմադրությունից չի կարելի հետ պահել: Մեր դիտարկմանը՝ զենքի մեջ ոչ մի լավ բան չկա, պարո՛ն Ավետիսյան, նա արձագանքեց. «Իսկ ո՞վ ասեց, որ լավ բան կա, բայց այդ զենքով էին մեզ ստրկացնում ու ստիպված ես զենք վերցնել, դե բանակ մի՛ պահեք, ապավինեք հակառակորդի բարեհոգությանը: Բանակ ինչի՞ եք պահում, զենքի մեջ լավ բան չկա, քարի մեջ էլ արյուն կա, քըխ ա: Չի՛ կարելի, էլի, դա ճիշտ մտածելակերպ չի, դա ինքնաոչնչացման ճանապարհ է: Աստված մարդուն երկու գործառույթ է տվել՝ արարել եւ պահպանել: Պահպանելը, ցավոք սրտի, երբեմն առանց ուժի չի լինում»:
Կարդացեք «Առավոտ»