Զեյնալովան երեկ «զեյնալներ» էր անում Մարգվելաշվիլու հետ
Զեյնալովան երեկ Մոսկվայի առաջին ալիքով «զեյնալներ» էր անում Վրաստանի նորընտիր նախագահի` Մարգվելաշվիլու հետ: Ուզում էր իրենով անել: Մարգենաշվիլին հո Սահակաշվիլի չի՞,նախ որ չունի Միշոյի խարիզման, հետո էլ էդ Իռադային /բոյու~ս/` էդ սկիլետկային կմշտի մեջքից ներքեւ փափուկ մասից, ինչպես Միշոն` Մեհրբանին կմշտեց` ուղիղ Ալիեւ-հարբեցողի աչքի առաջ, որ ինչ անի՞. էնքան անդուր է, չոր-ցամաք: Սույն Զեյնալկան: Չնայած` ասում են, տգեղ կնիկներ չկան, կան քիչ խմած տղամարդիկ: ճճճճ Հա, եւ ուրեմն, սույն Զեյնալկան Մարգվելաշվիլուն, թե` գիդա՞ս, գացո, ես ունեմ վրացական հայրանուն, Ավթանդիլ էր հորս անունը, հորս արեւ. քո հորն օղորմի, ի պատիվ վրացի իր ընկերոջ են դրել. ի~նչ ժամանակներ էին Կովկասում, երբ դրանք էլի կվերականգնվե՞ն: Զեյնալում է Իռադան:... մթոմ, չես գա՞ Մարգվելաշվիլի Մաքսային միություն: Մարգվելաշվիլին ինֆանտիլ-ալարկոտ` մշակութային -բան կապերը կվերականգնենք, բա ոնց, Սոչիի օլիմպիադային կմասնակցենք, երեւի, բայց Յուրոփի ասուցացումը չենք թարգի: -Դու կգա՞ս Սոչի: -Քննում ենք էդ հարցը, տեսնենք: Ինչ է ասածս. էդ Զեյնալովայի մոտ ոչ մի բան չստացվեց: Ոչ կարեցավ որպես կին Վրաստանի նոր նախագահին կապել, ոչ էլ որպես չեկիստ, որեւէ հարց լուծել: Եւ ընդհանրարպես ORT-ն երբեք այդքան անհաջող, այդքան անդուր դիկտոր չի ունեցել: Հ.Գ. Հա, մոռացա, կոշիկներն էլ մոխարագույն էին. Ոնց որ Մեսսինգի օրերից` նախապատերազմական Ռուսաստանից մնացած լիներ:
Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան էջից:
