Զեյնալյանը՝ «Արմավիր» ՔԿՀ պետի նոր պաշտոնի մասին
«ԱԱԾ խուզարկությունից հետո «Արմավիր» ՔԿՀ պետը նշանակվեց ավելի բարձր պաշտոնի՝ Քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման բաժնի պետ: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց»,- դիմելով Արդարադատության նախարարին՝ հարցրին լրագրողները. «Դուք ներկայացնում եք որպես իրողություն՝ ավելի բարձր պաշտոնի նշանակվելը, դուք պետք է ուսումնասիրեք, նոր ինչ-որ մեկի հոդվածում արված ենթադրությունը գնահատեք: Այդպես չէ, նա ավելի բարձր պաշտոնի չի նշանակվել: Նա դիմում է գրել, դիմումը բավարարվել է, ու նշանակվել է ավելի ցածր պաշտոնի»,- ասաց Ա. Զեյնալյանը:
