ԶԳՈՒՇԱՑԵՔ: Բանկերը կեղծ թղթադրամներ են տալիս
34-ամյա Էդգարը՝ կնոջ հետ միասին, գնացել է բանկ և ստացել զոքանչի կողմից ԱՄՆ-ից ուղարկված 1.000 ԱՄՆ դոլար գումարը` 10 հատ հարյուրդոլարանոց թղթադրամ:
Համաձայն տղամարդու հայտարարության՝ ինքը 21.04.2015թ-ին նշված թղթադրամները փորձել է փոխարկել ՀՀ դրամով՝ սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետում, սակայն փոխանակման կետի աշխատակիցը հայտնել է, որ նշված ԱՄՆ դոլարներից 2 հատ 100 դոլարանոց թղթադրամները կեղծ են:
Հաջորդ օրն իսկ քաղաքացին կեղծ թղթադրամները հետ վերադարձնելու նպատակով այցելել է բանկ, որտեղ չեն ընդունել, որ իրենք են կեղծ թղթադրամները տվել:
Քաղաքացին մեկ անգամ ևս ստուգելու նպատակով նույն օրն այցելել է մեկ այլ բանկ, որտեղ հաստատել են, որ նշված 2 հատ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամները կեղծ են:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նշանակվել է դատափաստաթղթաբանական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:
Հեղինակ:
