ԶԳՈՒՇԱՑԵ´Ք.ВТБ-ն խաբում է հաճախորդներին
ВТБ բանկում ապառիկ ունեի: Մի պահ նկատեցի, որ շատ դանդաղ է պակասում, էսօր գնացի, հաշվետվությունը պահանջեցի, պարզվեց, որ ես վճարում եմ ամիսը 16-17 հազար, իսկ իրենք մայր գումարից մարում են 4-5 հազարը:
Ասում եմ բա սենց ոնց ստացվեց, ես 22 տոկոսով եմ վերցրել, իրենք էլ ապացուցեցին, որ ուղղակի սպասարկման ծախս են գանձել, իսկ այդ սպասարկման ծախսը ամիս կար, որ գրեթե 6 000 դրամ էր: Պայմանագրում էլ նշված է, որ սպասարկման վարձ էլ պետք է վերցնեն:
Ստացվում էր, որ մի 6 000 սպասարկման վճար էր գնում, մի 5 000 իրենց տոկոսը ու վերջում մոտ 4-5 հազարի էլ մայր գումարից էին մարում:
Բանկի աշխատակցին ասում եմ փաստորեն խաբում եք, որ 22 տոկոսով ապառիկ է: Սկզբում պայմանագրի վրա էր հղում անում, հետո էլ խոստովանեց, որ օրենքը չի թույլատրում 24 տոկոսից ավել վարկ տալ, դրա համար էսպիսի բաներ են մտածում:
Միաժամանակ պատմեց այլ խաբեությունների սխեմաներ, թե ոնց են ավել տոկոսը վերցնում քարտի սպասարկման գումարից կամ այլ ծակ ու ծուկից:
Ուրիշ բանկերի թեմայով չեմ խորացել, բայց ВТБ-ն փաստացի մանիպուլացիա է անում, նկատի ունեցեք, իսկ ավելի լավ է` գործ մի ունեցեք:
Գրում է Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում