Զգույշ էղեք այդ կրակի բոցը չհասնի ձեզ. կապիտան Պետրոսյանի դուստրը՝ Արփի Դավոյանին
«Նիկոլի ղուշբազ Արփի Դավոյանը վրդովվել ա իր գենետիկ հայրենիքի դրոշը այրելու դեպքից։ Խորհուրդ կտամ այս տխրահռչակ տիկնոջը մեզ իրենց արշինով չչափեն։ Ոչ մեկ դրոշ այրելը հերոսություն չի համարում, այլ ընդամենը հայ մնալու վառ օրինակ ա համարում։ Էտ դուք եք ձեր ավազակախմբի ամեն մի քայլը հերոսություն համարում։ Դուք եք, որ ռադիոտան դուռը կոտրելը, դատարաններ շրջափակելը, քաղաքացիների վրա թքելը ու վերջապես` հայրենիք դավաճանելը հերոսություն եք համարում։
Հերոսը իմ հայրն էր, որ անգամ ձեզ նման ճիվաղների համար զոհեց իր կյանքը։ Իսկ Արամը տղա ա, թասիբով տղա։ Հասկանում եմ, ձեզ համար թասիբ բառը խորթ ա, ձեզ համար ամենաառաջնային մարդկային սկզբունքը չմարդ լինելն ա։ Լավ իմացեք՝ էս երկրում միշտ այրվել ա ու կայրվի թշնամու դրոշը, քանի դեռ հարցը լուծված չի, իսկ ձեզ նման դավաճանները ձեր կուսակցության դրոշ վառելուն երանի կտաք։ «Քաղաքացիական պայմանագիր», վառել ենք ու վառելու ենք, զգույշ էղեք այդ կրակի բոցը չհասնի ձեզ…», - գրել է 44 օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: