Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն համեմատել է Լիոնել Մեսսիին Զինեդին Զիդանի հետ:
«Կարծում եմ Զիդանը ուժեղ էր Մեսսիից: Սակայն ներկա պահին «Ոսկե գնդակի» քվեարկությանը ես իմ ձայնը կտամ Մեսսիին: Կարծում եմ, որ տեխնիկական առումով, Նեյմարը նույնպես գերազանցում է արգենտինացի ֆուտբոլիստին», - Պելեի խոսքերն է մեջբերել Tuttomercatoweb.com-ը: