Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն․ ԱԻՊԾ ամփոփումը
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 10 ելք: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Ոչ ոք չի տուժել:
Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 1 ելք:
Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են հրթիռակասետային 7 ռումբ, գնդիկաբեկորային 9 ավիառումբ և 1 արկ: Գրանցվել է տեխնածին բնույթի 18, սոցիալ-կենցաղային՝ 27 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 բացում, առողջական խնդիր ունեցող 8 քաղաքացու տեղափոխում:
Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի 15 կանչի:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը Արցախի ամբողջ տարածքում:
7STOPPED