Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, սեպտեմբերի 2-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:
ՀՀ ՔԿ-ն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Սամվելի Օրդուբեկյանի մահվան դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 02.09.2016 թվականի ժամը 23:30-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
