«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հաշվին 808 հազար 921 դոլար է հավաքագրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի ունեցավ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստն ու ներկայացվեց հիմնադրամի կայքը՝ 1000plus.am-ը:
Կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ այս պահի դրությամբ հավաքագրվել է 808 921 դոլար, որը համարժեք է 393709929 դրամին:
Նիստը վարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նիստին մասնակցում էր նաև Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության ղեկավար Վարուժան Ավետիքյանը, ով էլ ընտրվեց հիմնադրամի գործադիր տնօրեն: Վարուժան Ավետիքյանը ներկայացրեց հիմնադրամի հաստիքացուցակը, որը հաստատվեց նիստում:
