Զինծառայողը սրտխառնոց է ունեցել, հետ տվել, որից հետո էլ վրա է հասել մահը
ԼՂՀ ՊՆ տեղեկացմամբ՝ մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը: Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
մանրամասն՝hraparak.am-ում
