Զինված «ռազբորկայի» դեպքի փաստով ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավորը և մի շարք այլ պաշտոնյաններ
Հոկտեմբերի 20-ին, Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու ճանապարհին զինված «ռազբորկայի» արդյունքում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աշտարակի ծառայողների կողմից ձերբակալվել և Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն են ներկայացվել նախկին և ներկա պաշտոնյաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձերբակալվածներն են Ուջան համայնքի ղեկավար 28-ամյա Գրիգոր Հարությունյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 54-ամյա Նաիրիի Սահակյանը, ով «Ես և նա» ՍՊԸ տնօրենն է, Ազգային ժողովի նախկին պատգամավոր,
Հանրապետական կուսակցության անդամ, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Գրիշա Սահակյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Մհեր Մանուկյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Գարիկ Տոնոյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի բնակիչ, Ուշի համայնքի ղեկավար 45-ամյա Մարտին Մարտիրոսյանը, Արագածոտնի մարզի բնակիչ, Արտաշավան համայնքի վարչական ղեկավար 33-ամյա Արթուր Հարությունյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Մանուկյանը և Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Կարեն Պետրոսյանը: